All categories

Պատվեր Ebay.com-ից

VMarket.am կայքի այս էջը վերաբերում է Ebay.com կայքում վաճառվող այն իրերին, որոնք ուղիղ ճանապարհով առաքվում են ՀՀ: 

Մնացած իրերի համար օգտվեք Միջազգային պատվերներ էջից:

Ինչպես պատվիրել. 

1. Ebay.com կայքից գնում կատարելու համար ընտրեք այն իրը, որը ցանկանում եք ձեռք բերել և ուղարկեք URL-ը vmarket.am@gmail.com էլ. հասցեին:
(Mail.ru-ից նամակները խնդրում ենք ուղարկել vmarket1@mail.ru հասցեին):



2. Խնդրում ենք մեկ նամակով ուղարկել 3 URL-ից ոչ ավել (հակառակ դեպքում ուղարկված նամակները կմնան անպատասխան): 

3. Եթե Ձեր ընտրած իրն ունի գույն կամ չափս, անպայման նշեք դրանք (առանց այդ նշումների ուղարկված նամակները կմնան անպատասխան): 

4. Նամակում նշեք ձեր անունը և բջջայինի համարը: 

5. 1-2 օրվա ընթացքում Ձեզ պատասխան նամակ կուղարկվի, որտեղ կնշվի գինը: 

6. Եթե նամակում նշված գինը հարմար է ձեզ, հայտնեք այդ մասին` պատասխանելով նույն նամակին:

Ուշադրություն. Խնդրում ենք չպահանջել հաշվարկ հեռախոսով:
Վերջնական հաշվարկը կարող է կատարվել միայն URL ստանալուց հետո: 

Մի ուղարկեք աճուրդի դրված իրերի URL-ներ, VMarket-ը չի մասնակցում աճուրդներին (նման նամակները կմնան անպատասխան):


Եթե ցանկանում եք ձեռք բերել աճուրդի դրված իրեր, պետք է անձամբ մասնակցեք աճուրդին, հաղթելու դեպքում մենք կօգնենք Ձեզ գնել իրը:

Եթե ճիշտ լրացված նամակը մնացել է անպատասխան, հնարավոր է, որ այն կամ չի հասել մեզ, կամ ուղարկվել է ՍՊԱՄ: Խնդրում ենք ուղարկել նամակը մեկ այլ էլ. փոստից:

Ուշադրություն. VMarket-ը պատասխանատու չէ ձեր կողմից ընտրված իրերի որակի և չափսի համար: Ձեռք բերվող իրի ընտրությունը կատարում եք միմիայն Դուք: 

Խնդրում ենք հաշվի առնել, որ իրերը ՀՀ հասնում են 15-50 օրվա ընթացքում: 50 օրում իրը չստանալու դեպքում գումարը հետ է վերադարձվում հաճախորդին: